13.01.2020 17:49

Իրանը Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վերժխնդրությունը դեռ չի ավարտել

Իրանը Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վերժխնդրությունը դեռ չի ավարտել

Իրանական ուժերը դեռ չեն ավարտել իրենց վրեժի լուծումը Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատարի սպանության համար:

Այդ մասին հայտարարել է «Ալ-Քուդսում» երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Շիրազին:

«Մենք դեռ ավարտին չենք հասցրել մեր վրեժը Սուլեյմանիի և նրա զինակիցների սպանության համար»,- նրա խոսքն է մեջբերել Fars  գործակալությունը: Շիրազին շեշտել է, թե «պարտադիր չէ, որ պատասխան քայլեր միայն Իրանը ձեռնարկի, դիմադրության ճակատը  նույնպես ակտիվորեն վրեժխնդիր կլինի»:

Իրանում դիմադրության ճակատ են անվանում տարածաշրջանում բոլոր դաշնակից ուժերին, որոնց խնդիրն է դիմակայությունը «համաշխարհային իմպերիալիզմին»:

Փոխանցում է tass.ru-ն: