13.01.2020 19:11

Տաալ հրաբուխը կարող է ժայթքել առաջիկա ժամերին

Տաալ հրաբուխը կարող է ժայթքել առաջիկա ժամերին

Ֆիլիպինների իշխանությունները նախազգուշացրել են, որ Տաալ հրաբխի վտանգավոր ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին:

Երկուշաբթի վաղ առավոտյան Մանիլայից ընդամենը 70 կմ հեռավորության վրա գտնվող հրաբխի խառնարանից սկսել է լավայի բարակ շերտ հոսել:

Ակտիվության մակարդակով Ֆիլիպինների երկրորդ հրաբուխը նախորդ օրը մթնոլորտ է նետել մոխրի հսկայական մի սյուն, որից հետո մոտավորապես 8 հազար մարդ տարհանվել է վտանգավոր գոտուց: Ընդհանուր առմամբ՝ հրաբխի խառնարանից 14 կմ շառավղով ապրում է առնվազն 450 հազար մարդ: Կիրակի օրը անվտանգության նկատառումներով Մանիլայի միջազգային օդանավակայանը չեղարկել է բոլոր թռիչքները:

Տաալը մոլորակի ամենափոքր հրաբուխներից է, սակայն վերջին 450 տարիներին այն ժայթքել է 34 անգամ:

Փոխանցում է BBC-ն: