14.01.2020 11:50

Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել Հարրիի և Մեգանի՝ նոր կյանք սկսելու ցանկությանը

Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել Հարրիի և Մեգանի՝ նոր կյանք սկսելու ցանկությանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտպանել է Սասեքսի դուքսի և դքսուհու ՝ նոր կյանք սկսելու ցանկությունը:

Ավելի վաղ Հարրին և Մեգանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել էին որպես արքայական ընտանիքի ավագ անդամներ՝ իրենց պարտականությունները կատարելուց:

Թագուհին երկուշաբթի Սանդրինհեմյան պալատում հավաքել է արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամներին, որպեսզի քննարկեն արքայազն Հարրիի և Մեգանի ապագան. վերջիններս հայտարարել էին, որ ուզում են ֆինանսապես անկախ լինել:

«Թեպետ մենք կգերադասեինք, որ նրանք մնային արքայական ընտանիքի լիարժեք անդամները, սակայն մենք հարգում ենք և ըմբռնումով ենք ընդունում անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը, ընդ որում՝ շարունակելով լինել մեր ընտանիքի մի մասը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սանդրինհեմյան պալատում հանդիպմանը, բացի թագուհուց և արքայազն Հարրիից, մասնակցել են նաև Հարրիի հայրը՝ Ուելսի արքայազնը, և նրա ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը: Ենթադրվում էր, որ Մեգանը խոսակցությանը կմասնակցի հեռախոսով:

Փոխանցում է BBC-ն: