14.01.2020 13:51

ԱՄՆ դեմոկրատները որոշում են՝ երբ իմպիչմենտի նյութերն ուղարկեն Սենատ

ԱՄՆ դեմոկրատները որոշում են՝ երբ իմպիչմենտի նյութերն ուղարկեն Սենատ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ երեքշաբթի դեմոկրատները կորոշեն, թե երբ Սենատին ուղարկեն նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացին վերաբերող փաստաթղթերը:

Փելոսիի առաջարկով՝ Թրամփի հասցին մեղադրանքներ պարունակող փաստաթղթերի ուղարկումը հետաձգվել է, որպեսզի Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելին համոզեն նոր վկաների ցուցմունքներ կցելու այդ փաստաթղթերին:

Անցյալ շաբաթ Մաքքոնելը հրաժարվել է պաշտպանել այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե ինքը հանրապետականների ձայների բավարար քանակ ունի, որպեսզի հետաքննություն սկսի առանց լրացուցիչ վկաների, այդ թվում՝ առանց Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի:

Փոխանցում է BBC-ն: