Չավուշօղլու. Լիբիայի հարցով բեռլինյան գործընթացն անիմաստ է

Գերմանիայի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները Լիբիայի հակամարտության կարգավորման հարցով իմաստ չեն ունենա, եթե Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը չփոխի իր դիրքորոշումը:
Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Սա Անկարայի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է այն բանից հետո, երբ Հաֆթարը հեռացավ Մոսկվայից՝ առանց կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու:
«Լիբիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց Հաֆթարի հրաժարվելը ի ցույց է դնում, թե ով է խաղաղություն ուզում, ով՝ պատերազմ: Բեռլինյան գործընթացը իմաստ չի ունենա, եթե Հաֆթարը շարունակի այդպես վարվել»,- Չավուշօղլուի խոսքն է մեջբերում Haberturk հեռուստաալիքը:
Փոխանցում է tass.ru-ն: