14.01.2020 15:27

Իրանի իշխանությունները խոցված ինքնաթիռի գործով ձերբակալություններ են կատարել

Իրանի իշխանությունները խոցված ինքնաթիռի գործով ձերբակալություններ են կատարել

Խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով Իրանի իշխանությունները ձերբակալել են մի քանի մարդու:

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Իրանի գերագույն դատարանի ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:

«Արդեն այդ գործով ձերբակալվածներ կան, սակայն մենք դեռ հետաքննության նախնական փուլում ենք»,- նրա խոսքն է մեջբերում ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել է, որ «կքննվեն ինքնաթիռի կործանման բոլոր ասպեկտները»:

Նրա ասելով՝ «այսօրվա դրությամբ շատ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչև երեկոյան ժամը 11-ը հետաքննչական աշխատանքներ են կատարում»,- հավելել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: