14.01.2020 15:51

Իրանի դատական իշխանությունները կործանված Boeing-ի սև արկղերը կուղարկեն Ֆրանսիա

Իրանի դատական իշխանությունները կործանված Boeing-ի սև արկղերը կուղարկեն Ֆրանսիա

Թեհրանում սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը կուղարկվեն Ֆրանսիա:

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Իրանի գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչը: «Որոշում է կայացվել սև արկղն ուղարկել Ֆրանսիա՝ բոլոր հարցերը պարզաբանելու համար»,- ասել է նա:

Հունվարի 11-ին ֆրանսիական Հետաքննությունների և քաղաքացիական ավիացիայի անվտանգության բյուրոն հաստատել է խոցված Boeing-ի սև արկղի տեխնիկական աշխատանքներին իր մասնակցությունը: Ընդ որում՝ նշվել է, որ սև արկղերի բուն վերծանումը կատարվելու է Ուկրաինայի տարածքում:

Փոխանցում է tass.ru-ն: