14.01.2020 16:26

Թուրքիայում ևս 176 զինվորականների ձերբակալման օրդեր է տրվել

Թուրքիայում ևս 176 զինվորականների ձերբակալման օրդեր է տրվել

Թուրքիայի դատախազության մարմինները 2016 թ. հուլիսին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող  «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակներում 176 զինվորականների ձերբակալության օրդեր է տվել:

Այդ մասին այսօր հաղորդել է Անատոլիական գործակալությունը՝ հղում անելով անվտանգության մարմիններում իր աղբյուրներին:

Ոստիկանությունը ռեյդեր է սկսել միաժամանակ հանրապետության 49 շրջաններում: Կասկածյալների թվում կա 108 գործող զինծառայող և 68 պաշտոնաթող զինվորական:

Գործակալության տվյալներով՝ օրդերները տրվել են այն բանից հետո, երբ իշխանությունները պարզել են, որ կասկածյալները խմբավորման անդամների հետ կապվել են ավտոմատ-հեռախոսով:

Փոխանցվում է tass.ru-ն: