15.01.2020 12:11

Իսրայելում ձերբակալվել է 50 կանանց ու երեխաների ստրկության մեջ պահող ռաբբին

Իսրայելում ձերբակալվել է 50 կանանց ու երեխաների ստրկության մեջ պահող ռաբբին

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է մի քահանայի, որը, ինչպես մեղադրանքի կողմն է պնդում, ստրկական պայմաններում պահել է առնվազն 50 կանանց ու երեխաների:

Ոստիկանները ռեյդ են անցկարել Երուսաղեմի շենքերից մեկում, երբ հայտնի է դարձել, որ ոմն հոգևոր առաջնորդ արդեն մի քանի տարի այնտեղ ապօրինաբար պահում է մարդկանց և նրանց ստիպում ստրկական աշխատանք կատարել:

Հոգևորականի ենթադրյալ զոհերը լիակատար մեկուսացման մեջ են եղել և չեն կարողացել կապ հաստատել հարազատների ու մտերիմների հետ:

60-ամյա ռաբբին Երուսաղեմի կենտրոնում ձերբակալվել է մեկուսացված համայնք պահելու մեղադրանքով, որտեղ կանայք և երեխաներն աշխատել են ստրկական պայմաններում, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Նշվում է, որ  ռաբբին ութ հանցակցուհիներ է ունեցել:

Ռաբբին ինքը հերքում է բոլոր մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: