15.01.2020 13:34

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում մեկնարկում է իմպիչմենտի նոր փուլը

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում մեկնարկում է իմպիչմենտի նոր փուլը

Այսօր ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի երկու ՝ իրավաբանական և հետախուզության հանձնաժողովների դեմոկրատ օրենսդիրները մտադիր են Սենատ ուղարկել Թրամփի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և, ինչպես նշվում է՝ «նոր փաստաթղթեր», որոնք պահանջվում են իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնող դատավարության շրջանակներում:

Ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, թե «նախագահը պարտավոր է» պատասխան տալ օրենքի առաջ:

Սենատի խոսնակը Փելոսիին պատասխանել է, թե դատավարությունը կսկսվի հունվարի 21-ին, և նախազգուշացրել է, որ Թրամփի ընդդիմախոսների գործողությունները կարող են հարված հասցնել հենց իրենց:

«Կարծում եմ՝ մենք նաև վկաների կկանչենք, ինչպես նախատեսված է դատական գործընթացով: Այլ հարց է, որ երկու կողմերն էլ կուզենան հրավիրել այն վկաներին, որոնք կհաստատեն իրենց տեսակետը», - ասել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը:

Նշվում է, որ լսումների ընթացքում հանրապետական սենատորները կարող են պահանջել  կանչել հատուկ ծառայությունների՝ առայժմ անանուն այն աշխատակցին, որի հաղորդումը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խոսակցության ընթացքում Թրամփի կողմից իր լիազորությունները գերազանցելու վերաբերյալ հանգեցրել է ԱՄՆ առաջնորդի իմպիչմենտի գործընթացին:

Փոխանցում է euronews-ը: