15.01.2020 14:00

Ռոուհանի. «Ներողություն եմ խնդրում մեր հապաղման և մեր տոնի համար»

Ռոուհանի. «Ներողություն եմ խնդրում մեր հապաղման և մեր տոնի համար»

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներողություն է խնդրել նրա համար, որ իրենք հապաղել են հայտարարել, թե հանրապետության ԶՈՒ-ն սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

Ռոուհանիի խոսքը Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվել է չորեքշաբթի օրը:

«Ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հապաղման և մեր տոնի համար»,- ասել է նախագահը: Ռոուհանիի խոսքով՝ «մարդիկ պետք է իմանան, որ հատուկ ծառայությունները ոչինչ չեն թաքցնում»: Նա հավելել է, որ ինքը ժողովրդի ծառան է և «պետք է նրա հետ համեստորեն ու ազնվորեն խոսի»:

Ռոուհանին նաև Իրանի ԶՈՒ-ից պահանջել է ավելի շատ տեղեկություններ տալ ուկրաինական օդանավի աղետի մասին: «Ես ուզում եմ, որ  երկրի գլխավոր շտաբը և զինվորականները գան ու ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասները»,- ասել է նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: