15.01.2020 14:38

Պեկին. Անկախ ընտրությունների արդյունքից՝ Թայվանը Չինաստանի մասն է

Պեկին. Անկախ ընտրությունների արդյունքից՝ Թայվանը Չինաստանի մասն է

Թայվանում վերջերս կայացած ընտրությունների արդյունքները չեն փոխի այն փաստը, որ Թայվան կղզին Չինաստանի տարածքի անքակտելի մասն է:

Այդ մասին հայտարարել է ՉԺՀ պետխորհրդին կից Թայվանի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

«Թայվանյան տարածքային ընտրությունների արդյունքները չեն կարող փոխել այն փաստը, որ Թայվանը Չինաստանի տարածքի անօտարելի մասն է»,- ասել է նա մամուլի հերթական ասուլիսում:

Թայվանյան նեղուցի երկու կողմերում էլ հայրենակիցները փոխհարաբերությունների խաղաղ զարգացում են ակնկալում, ասել է Մա Սյաոգուանը: Նրա ասելով՝ Թայվանի հանդեպ Չինաստանի քաղաքականությունը պարզ է ու հետևողական: Ազգային միասնության հասնելու լավագույն ճանապարհը «խաղաղ միավորման» և «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքների իրականացումն է, շեշտել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: