15.01.2020 15:49

Թրամփի կարծիքով՝ իրեն կքննադատեին, եթե Սուլեյմանիի դեմ գործողություն չիրականացվեր

Թրամփի կարծիքով՝ իրեն կքննադատեին, եթե Սուլեյմանիի դեմ գործողություն չիրականացվեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության կենթարկվեր դեմոկրատների կողմից, եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի դեմ գործողություն չիրականացվեր:

Թրամփն այդ մասին հայտարարել է երեքշաբթի՝ ելույթ ունենալով Վիսքոնսին նահանգում իր կողմնակիցների առջև:

«Սուլեյմանին պետք է սպանված լիներ դեռ 20 տարի առաջ: Եթե ես դա չանեի,  մենք կկորցնեինք երեք, չորս, հինգ դեսպանատուն կամ ռազմաբազա, կկորցնեինք հազարավոր մարդկանց: Դեմոկրատներն այդ ժամանակ կասեին. «Թրամփը պետք է բռներ նրան»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:- Մենք նրան սպանեցինք, իսկ նրանք հայտարարեցին, թե դա սարսափելի է: Եթե մենք դա չանեինք, դեմոկրատներն էլի՛ կասեին, որ դա սարսափելի է»:

Փոխանցում է tass.ru-ն: