15.01.2020 16:42

Բայդենը կապ չի տեսնում իմպիչմենտի արդյունքի և նախագահական ընտրությունների միջև

Բայդենը կապ չի տեսնում իմպիչմենտի արդյունքի և նախագահական ընտրությունների միջև

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կարծիքով՝ Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու գործընթացի ելքը կապ չունի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճի ժամանակ, որը տեղի է ունեցել երեքշաբթի Այովա նահանգի Դրեյքի համալսարանում, նախկին փոխնախագահին հարց են ուղղել, թե արդյո՞ք ավելի դժվար կլինի դիմակայել Թրամփին ընտրություններում, եթե Սենատում պետության ղեկավարին ներկայացված մեղադրանքների քննության արդյունքում  նա լրիվ արդարացվի:

«Դա գործի հետ կապ չունի,- պատասխանել է Բայդենը:- Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատը առաջ գնալուց բացի՝ այլ ճանապարհ չունեն: Թրամփն իսկապես իրավախախտումներ է թույլ տվել, որոնք ենթակա են իմպիչմենտի»,- ասել է Բայդենը:

Փոխանցում է tass.ru-ն: