15.01.2020 17:34

Իսպանիա. Տարրագոնայի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով կան զոհեր

Իսպանիա. Տարրագոնայի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով կան զոհեր

Մեկ զոհ, մեկ անհայտ կորած և, տարբեր գնահատականներով՝ վեցից ինը վիրավոր. այսպիսին են իսպանական Տարրագոնայում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից տուժածների վերաբերյալ նախնական թվերը:

Գործարանը գտնվում է արդյունաբերական գոտում: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ դրա ձայնը լսվել է աղետի գոտուց 50 կմ շառավղով հեռավորության վրա:

Կատալոնիայի կառավարությունը շրջանի բնակիչներին խորհուրդ է տվել փողոց դուրս չգալ և փակ պահել դռներն ու պատուհանները, քանի որ իշխանությունները վախենում են, որ թունավոր նյութերի արտահոսք կարող է լինել:

Հաղորդվում է, որ գործարանը արտադրում է էթիլենի օքսիդ, որն օգտագործվում է նաև բժշկական գործիքները ախտահանելու նպատակով:

Փոխանցում է euronews-ը: