16.01.2020 09:00

Օքլենդ․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Օքլենդ․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանում։

23-ամյա հայ մարզիկի մրցակիցը եղել է ավստրալացի Ջոն Միլմանն էր։ 1 ժամ 49 րոպե տեւած պայքարում Միլմանն առավելության է հասել 4:6, 6:3, 6:3 հաշվով։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Միլմանը կմրցի ֆրանսիացի Բենուա Պերի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 610 հազար դոլար է