16.01.2020 09:28

Սերոնե. Արժանի եմ մենամարտել Մաքգրեգորի հետ

Սերոնե. Արժանի եմ մենամարտել Մաքգրեգորի հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի ամերիկացի մարզիկ Դոնալդ Սերոնեն խոսել է UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ սպասվող մենամարտի մասին:

«Եթե կա մի մարզիկ, որն արժանի է մենամարտել Մաքգրեգորի հետ, ապա դա ես եմ: 

Ցանկանում եմ, որ մարդիկ ինձ անվանեն ամենաաշխատասեր ամերիկացի մարզիկը: Ես սիրում եմ սպորտը և չեմ ցանկանում այլ աշխատանքով զբաղվել:

Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաղթեմ Մաքգրեգորին»,- Սերոնեի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:

Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին Լաս Վեգասում: