16.01.2020 10:00

UFC-ի նախկին չեմպիոն. Ֆերգյուսոնը կհաղթի Նուրմագոմեդովին

UFC-ի նախկին չեմպիոն. Ֆերգյուսոնը կհաղթի Նուրմագոմեդովին

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Չակ Լիդելը խոսել է թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի սպասվելիք մենամարտի մասին:

«Այս մենամարտում ինձ համար բացահայտ ֆավորիտը Ֆերգյուսոնն է: Տոնին չի հանձնվի և կպայքարի մինչև վերջին վայրկյանը, իսկ Խաբիբի մյուս մրցակիցները չեն ունեցել նման որակ:

Միակ խնդիրն այն է, որ Տոնին նոր է ապաքինվել ոտքի վնասվածքից: Եթե վնասվածքն իրեն զգացնել չտա, ապա Ֆերգյուսոնը հաղթանակ է տանելու»,- Լիդելի խոսքը փոխանցում է EsNews-ը:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենանա ապրիլի 18-ին: