16.01.2020 10:33

Հայտնի է 2020 թվականի առաջին Սուպերկլասիկոյի անցկացման օրը

Հայտնի է 2020 թվականի առաջին Սուպերկլասիկոյի անցկացման օրը

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է 2020 թվականի առաջին Սուպերկլասիկոյի անցկացման ժամկետը:

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «Ռեալը» «Բարսելոնային» կհյուրընկալի մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Մրցաշրջանի առաջին Սուպերկլասիկոն տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին: «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» ու «Ռեալը» գոլազուրկ ոչ ոքի խաղացին: