16.01.2020 12:00

«Բավարիան», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Տեր Շտեգենին

«Բավարիան», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել Տեր Շտեգենին

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսը» և Փարիզի ՊՍԺ-ն, որոնք հույս ունեն, որ տեր Շտեգենը չի երկարաձգի «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրի ժամկետը:

Տեր Շտեգենի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: «Բարսելոնան» պատրաստվում է առաջիկայում նոր պայմանագիր կնքել 27-ամյա դարպասապահի հետ:

Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: