16.01.2020 12:30

Սետյեն. Չեմ կարող հավատալ, որ ես աշխատելու եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ

Սետյեն. Չեմ կարող հավատալ, որ ես աշխատելու եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ

«Կապտանռնագույնների» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է իր՝ այդ պաշտոնում նշանակվելը.

-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատալոնական ակումբին վստահության համար: Նույնիսկ իմ ամենանվիրական  երազանքները մինչև հիմա ինձ այս փառահեղ պահին չեն հասցրել: Ես չէի սպասում, որ «Կամպ Նոուում» հանդես կգամ որպես գլխավոր մարզիչ: Սա ինձ համար բացառիկ օր է, և ես աներևակայելի երախտապարտ եմ ինձ հավատացող մարդկանց: Սա յուրօրինակ մարտահրավեր է ինձ համար: Չեմ կարող հավատալ, որ ես աշխատելու եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ:

Իհարկե, ես շատ ժամանակ չունեի առաջարկը դիտարկելու համար: Ամեն ինչ որոշվեց մոտ հինգ րոպեների ընթացքում: Ես չէի սպասում, որ նման ակումբից զանգ կգա իմ հեռախոսին: Եվ ես չէի կարող մտածել, որ «Բարսելոնայում» մարդիկ կցանկանան ինձ տեսնել այդ պաշտոնում, – ասել է Կիկե Սետյենը: