16.01.2020 13:00

Մանուել Նոյերը կարող է մարզական կարիերան շարունակել «Յուվենտուսում»

 Մանուել Նոյերը կարող է մարզական կարիերան շարունակել «Յուվենտուսում»

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է մարզական կարիերան շարունակել «Յուվենտուսում»՝ հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով France Football-ին։

Ըստ աղբյուրի՝ բացառված չէ, որ Ալեքսանդր Նյուբելի ժամանումից հետո Նոյերը կարող է լքել թիմը, և դա կարող է տեղի ունենալ գալիք ամռանը։

Նշենք, որ «Շալկեի» դարպասապահը «Բավարիային» է միանալու ամռանը։ Նոյերը կարող է զիջել իր դիրքը նրան ու կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։

Ավելացնենք, որ «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։