16.01.2020 13:32

ՈւԵՖԱ-ն փոխել է տարվա խորհրդանշական հավաքականի սխեման՝ հանուն Ռոնալդուի

ՈւԵՖԱ-ն փոխել է տարվա խորհրդանշական հավաքականի սխեման՝ հանուն Ռոնալդուի
Ինչպես տեղեկացնում է  Daily Mail-ը, ՈւԵՖԱ-ն վերջին պահին փոխել է տարվա խորհրդանշական հավաքականի սխեման՝ հանուն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն օգտագործել է ոճ այնքան հաճախ հանդիպող 4-2-4 տակտիկական սխեման, որպեսզի թիմում հայտնվի Ռոնալդուն, որը քվեարկության արդյունքներով ավելի քիչ ձայն էր հավաքել, քան Լիոնել Մեսին, Ռոբերտ Լևանդովսկին և Սադիո Մանեն: ՈւԵՖԱ-ն դիտավորյալ փոխել է սխեման, որ պորտուգալացին ընդգրկվի տարվա թիմում՝ կազմից հանելով «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին, որը նույնպես Ռոնալդուից ավելի շատ ձայն է հավաքել:

2019-ի նոյեմբերի 26-ից ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների միջև քվեարկություն էր անցկացվում՝ տարվա խորհրդանշական թիմը կազմելու համար. երկրպագուները պետք է ընտրություն կատարեին 50 ֆուտբոլիստների միջև: