16.01.2020 10:50

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունն է առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում:

Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին, ընդ որում՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դմիտրի Մեդվեդևին: Կառավարությանը հանձնարարվել է կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը:

53-ամյա Միխայիլ Միշուտինը ԴՀԾ-ն ղեկավարել է մինչև 2010 թվականը: Մինչ այդ պաշտոնին նշանակվելը նա UFG ընկերության՝ «Ռուսաստանում ակտիվների, ուղիղ ներդրումների կառավարման ոլորտում ամենախոշոր ընկերություններից մեկի» նախագահն էր:

2004-2006 թթ. Միշուստինը ղեկավարել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունը, 2007-2008 թթ.՝ Հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալությունը:

Ինչպես և Պուտինը՝ Միշուստինը հոկեյի սիրահար է, նա ռուսաստանյան հոկեյի ֆեդերացիայի կազմում է և ЦСКА ակումբի դիտորդական խորհրդի անդամ է:
Փոխանցում է BBC-ն: