16.01.2020 11:31

Զարիֆ. Եվրոպական երկրները Թրամփի զիջումների դիմաց «ծախել են» միջուկային գործարքը

Զարիֆ. Եվրոպական երկրները Թրամփի զիջումների դիմաց «ծախել են» միջուկային գործարքը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԳԴՀ-ն «ծախել են միջուկային գործարքի մնացորդները» (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր՝ ԳՀՀԾ)՝ եվրոպական ավտոմեքենաների նկատմամբ տուրքեր չսահմանելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց:

Այսպես է ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել The Washington Post-ի համապատասխան հրապարակումը:

«Եվրաեռյակը ծախել է ԳՀՀԾ մնացորդները, որպեսզի խուսափի Թրամփի նոր տուրքերից: Էդպես չի լինի, բարեկամներ: Դուք միայն գրգռում եք նրա ախորժակը: … Եթե ուզում եք վաճառել ձեր ազնվությունը՝ հառա՛ջ: Բայց բարձր բարոյականություն և իրավաբանական հիմնավորումներ մի խաղացեք: Դուք դրանք չունեք»,- իր Twitter-ում գրել է Զարիֆը:

Փոխանցում է tass.ru-ն: