16.01.2020 13:00

Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործը փոխանցվել է ԱՄՆ Սենատին

Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործը փոխանցվել է ԱՄՆ Սենատին

ԱՄՆ կոնգրեսը քվեարկել է նախագահի իմպիչմենտի փաստաթղթերը Սենատին փոխանցելու օգտին:

Չորեքշաբթի կայացած քվեարկության արդյունքներն անսպասելի չէին. մեղադրական հոդվածները Սենատին փոխանցելու օգտին քվեարկել են բոլոր դեմոկրատները՝ բացի Մինեսոտա նահանգը ներկայացնող Քոլին Փիթերսոնից: Դեմ են քվեարկել բոլոր հանրապետականները: Այդպիսով, ձայները բաշխվել են այսպես՝ 228 «կողմ» և 193 «դեմ»:

Այդպիսով՝ մեկնարկում է մի գործընթաց, որի արդյունքում պարզ կդառնա՝ կապահպանի՞ Թրամփն իր պաշտոնը, թե՞ ոչ:

Ակնկալվում է, որ լսումները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթ: Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը նշել է երեքշաբթի՝ հունվարի 21-ը:

ԱՄՆ նախագահին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման և կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու փորձերի մեջ: Սենատորները պետք է երդվեն՝ պարտավորվելով «անկանխակալ» քննել ԱՄՆ նախագահին ներկայացված մեղադրանքները: Նախագահողի աթոռը լսումների ընթացքում կզբաղեցնի ԱՄՆ գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռոբերթսը:

Փոխանցում է BBC-ն: