16.01.2020 14:00

Կանադան միացել է Իրանում ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանը

Կանադան միացել է Իրանում ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանը

Կանադացի մասնագետները ժամանել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման վայր, նրանք մտադիր են մասնակցելու սև արկղերի վերծանման աշխատանքներին:

«Կանադայի ներկայացուցիչներն այցելել են Իրանում օդանավի աղետի վայր, որի արդյունքում զոհվել է Կանադայի 57 քաղաքացի, նրանք շուտով կզբաղվեն ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությամբ»,- հայտարարել է Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն:

Նախարարը շեշտել է, որ Կանադայի ներկայացուցիչներն առայժմ հնարավորություն չունեն հետազոտելու սև արկղերը: «Թեհրանն առայժմ կանադացիներին թույլտվություն չի տվել զբաղվելու սև արկղերով… Իրանցիները մեզ ասել են, որ մեզ միայն թույլ կտրվի մասնակցել դրանց վերծանմանը, ինչպես նաև՝ վերլուծությանը»,- հայտարարել է Գարնոն:

Փոխանցում է Interfax-ը: