16.01.2020 14:48

Ուկրաինայում այսուհետև գովազդը կլինի միայն ուկրաիներեն

Ուկրաինայում այսուհետև գովազդը կլինի միայն ուկրաիներեն

Ուկրաինայում այսուհետև գովազդն ամբողջությամբ կլինի ուկարիներենով: Այդ մասին է «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառնությունն ապահովելու մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել հինգշաբթի:

«Նշված օրվանից հեռուստատեսությունում, ռադիոյում, ինչպես նաև տպագիր մամուլում գովազդը պետք է լինի միայն ուկրաիներեն»,- նշել են Ուկրաինայի Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհրդում:

Նախատեսված է, որ արտասահմանյան հեռարձակման հեռուստառադիոընկերությունները, որոնք հեռարձակվում են Եվրամիության մեկ կամ մի քանի պաշտոնական լեզուներով, ուկրաիներեն գովազդների կողքին կարող են տեղադրել նաև գովազդ ԵՄ պաշտոնական լեզվով:

Օրենքը սահմանում է, որ գովազդի տեղադրման ոլորտում լեզվական պահանջների խախտումը ենթակա է տուգանքի 3400-5100 գրիվնայի կամ 143-213 դոլարի չափով:

Փոխանցում է tass.ru-ն: