16.01.2020 15:20

WP-ի լրագրողները գիրք են գրել Թրամփի մասին

WP-ի լրագրողները գիրք են գրել Թրամփի մասին

Դոնալդ Թրամփն ուզում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել ընտրություններից հետո, դեռ պաշտոնապես չստանձնած նախագահի պաշտոնը, ինչը տեղի ունեցավ 2017 թ. հունվարին:

Նման փաստեր են շարադրված The Washington Post թերթի թղթակիցներ Ֆիլիպ Ռաքերի և Քերոլ Լեոնիգի գրքում, որը վաճառքի է դուրս գալու հունվարի 21-ին:

Հեղինակների խոսքով՝ Թրամփը, 2016 թ. նոյեմբերին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, շատ էր ուզում հանդիպել Պուտինի հետ: «Անցումային ժամանակաշրջանում նա մի անգամ ընդհատում է զրույցը պետքարտուղարի պաշտոնի թեկնածուներից մեկի հետ ու հարցնում. «Ես ե՞րբ կարող եմ հանդիպել Պուտինի հետ: Կարո՞ղ եմ նրա հետ հանդիպել մինչ պաշտոնակալման արարողությունը»,- գրքից հատված է մեջբերել թերթը:

Գիրքը վերնագրված է «Շատ կայուն հանճար». ամերիկյան առաջնորդը, որ ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, այդպես է արտահայտվել ինքն իր մասին 2018 թ. հուվարին՝ պատասխանելով իր քաղաքական ընդդիմախոսների՝ դեմոկրատների քննադատություններին:

Գրքում նշվում է, որ Թրամփը, Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպումից հետո, քիչ է մնում՝ իրեն հռչակի փորձագետ Ռուսաստանի հարցով:

Մինչդեռ ստացվող տեղեկությունների համաձայն՝ նա ժամանակ առ ժամանակ ի ցույց է դնում իր գրեթե լիակատար անտեղյակությունը նույնիսկ աշխարհագրական հարցերում: Օրինակ, Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպմանը Թրամփը, երևի դժգոհելով Պեկինի հետ հարաբերություններում ինչ-որ դժվարությունների առիթով, ասել է. «Չինաստանը հո ձեր սահմանին չի, չէ՞»:

Փոխանցում է tass.ru-ն: