16.01.2020 15:46

Ինչ են գրում ռուսաստանյան ԶԼՄ-ները

Ինչ են գրում ռուսաստանյան ԶԼՄ-ները

Դաշնային ժողովում Վլադիմիր Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունները և Դմիտրի Մեդվեդևի կառավարության՝ դրան հաջորդած հրաժարականը շարունակում են զբաղեցնել փորձագետներին Ռուսաստանում և արտասահմանում:

«Հետագա իրադարձությունները, ըստ երևույթին, պարզ կլինեն Վլադիմիր Պուտինի անակնկալ գաղափարներին առկա քաղաքական համակարգի արձագանքով,- գրում է Коммерсант-ը:- Հիմքեր չկան ենթադրելու, որ Պուտինը դրանք նախապես քննարկել է այլ խաղացողների հետ, ինչպես նաև՝ հիմքեր չկան ենթադրելու, որ հետո ամեն ինչ ըստ պլանի է ընթացել. Դմիտրի Մեդվեդևի կառավարությունն արդեն մեկ ժամ անց դադարեց գոյություն ունենալ:… Առայժմ հայտնի չէ պարոն Միշուստինի որևէ առաջարկ նոր կառավարության կառուցվածքի և կազմի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, Սպիտակ տանը կուժեղացվեն ֆիննախի կադրերի դիրքերը, հազիվ թե Միշուստինը շահագրգռված լինի փոխել հեռացող կառավարությունում իր ղեկավարին՝ Անտոն Սիլուանովին»:

«Այն, թե պուտինյան առաջարկների համաձայն՝ Սամանադրության փոփոխություններում ինչ դեր և լիազորություններ կստանա այդ մարմինը, ավելի հասկանալի կդարձնի իշխանության տարանցման և Պուտինի հետագա դիրքորոշման վերջնական սխեման»,- նշում է Ведомости-ն:

Միխայիլ Միշուստինը կարող է լինել ինչպես տեխնիկական ֆիգուր, որը կշարունակի Մեդվեդևի գիծը, այնպես էլ իշխանության հետագա փոխատեղման առանցքային դերակատար, գրում է Новая газета-ն:

Փոխանցում է BBC-ն: