16.01.2020 16:42

Սպիտակ տուն. Իմպիչմենտի գործի փոխանցումը Սենատին Թրամփին պաշտպանելու հնարավորություն է

Սպիտակ տուն. Իմպիչմենտի գործի փոխանցումը Սենատին Թրամփին պաշտպանելու հնարավորություն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործի փոխանցումը Սենատին հնարավորություն կտա փարատել բոլոր կասկածները  նախագահի նկատմամբ, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչի:

Վարչակազմը, հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ «ուրախ է, որ հնարավորություն է ստացել փարատելու բոլոր կասկածները նախագահի հանդեպ և ամեն ինչ թողնել ետևում»:

Աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփի նկատմամբ մեղադրանքի հոդվածները «ենթակա են ձախողման»:

Սպիտակ տանը կարծում են, որ սենատորները կարիք չունեն լսելու վկաների, քանի որ դեմոկրատներին չի հաջողվել հավաքել նախագահի մեղքի ակնհայտ ապացույցներ: «Փաստերն ակներև ցույց են տալիս, որ նախագահը ոչ մի վատ բան չի արել»,- ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքն է մեջբերում The Hill-ը:

Փոխանցում է Interfax-ը: