16.01.2020 16:43

2019-ը դիտարկման պատմության ընթացքում ջերմաստիճանի առումով երկրորդ տեղում է

2019-ը դիտարկման պատմության ընթացքում ջերմաստիճանի առումով երկրորդ տեղում է

Անցած տարին օդերևութաբանական դիտարկումների 140-ամյա պատմության ընթացքում դարձել է ամենատաք տարիներից մեկը՝ առաջին հորիզոնականը զիջելով միայն 2016 թվականին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով հինգ հետազոտական ինստիտուտների (NASA, NOAA, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն, HKO Berkeley Earth, Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայություն) տվյալներին:

Գործակալությունը նաև նշում է, որ անցած տասնամյակը պատմության ընթացքում ամենատաքն է, ընդ որում՝ տվյալ ժամանակահատվածում ռեկորդը գրանցվում է չորրորդ տասնամյակն անընդմեջ:

2019 թ. Երկրում տարեկան միջին ջերմաստիճանը 0,95 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, բարձր է եղել անցյալ դարի միջին ցուցանիշից, և ընդամենը 0,04 աստիճանով ցածր՝ 2016 թ. բացարձակ ռեկորդից, ասվում է NOAA-ի կայքում:

Bloomberg-ը նաև կանխատեսում է բերում, որի համաձայն՝ այս տարին ջերմաստիճանի տեսակետից նման կլինի անցյալ տարվան:

Փոխանցում է Interfax-ը: