17.01.2020 10:00

Կավանիի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Յունայթեդին»

Կավանիի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Յունայթեդին»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ Կավանիի ներկայացուցիչները 32-ամյա հարձակվողի ծառայություններն առաջարկել են «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, սակայն հստակ պատասխան չեն ստացել:

Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չէր բացառել, որ Կավանին կարող է հեռանալ ՊՍԺ-ից:

ՊՍԺ-ն 32-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 30 միլիոն եվրո։ Կավանիին ձեռք բերելու ցանկությունի ունի Մադրիդի «Աթլետիկոն»։