17.01.2020 10:30

The Times. Չեմպիոնների լիգան կանցկացվի նոր ձևաչափով

The Times. Չեմպիոնների լիգան կանցկացվի նոր ձևաչափով

Եվրոպական առաջատար ակումբները մոտ են Չեմպիոնների լիգան նոր ձևաչափով անցկացնելու վերաբերյալ համաձայնության գալուն, տեղեկացնում է The Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումների քանակը կավելանա 4-ով, սակայն դեռ հայտնի չէ, թե հավելյալ հանդիպումները տեղի կունենան խմբային փուլում, թե փլեյ-օֆֆում:

Անգլիական պարբերականները դժգոհ են Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափից և նշում են, որ այն բացասական ազդեցություն կունենա Պրեմյեր լիգայում թիմերի մրցելույթների վրա:

Եթե ՈւԵՖԱ-ին հաջողվի վերջնական համաձայնության հասնել ակումբների հետ, ապա Չեմպիոնների լիգան նոր ձևաչափով կանցկացվի արդեն հաջորդ մրցաշրջանից: