17.01.2020 11:34

Չավի․ Չընդունեցի «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ դեռ շատ վաղ է

Չավի․ Չընդունեցի «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ դեռ շատ վաղ է

Քաթարի «Ալ Սադ» ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաստատել է, որ առաջարկ է ստացել «Բարսելոնայից» եւ պարզաբանել է, թե ինչու չի ցանկացել հիմա զբաղեցնել կատալոնական գլխավոր մարզիչի պաշտոնը։

«Այո, ես իսկապես ստացա առաջարկ «Բարսելոնայից», բայց չընդունեցի այն, քանի որ դեռ շատ վաղ է ինձ համար մարզել այդ թիմը։ Բայց դա մնում է իմ երազանքը։

Առաջարկի մասին ես հայտնեցի իմ ընտանիքին եւ «Ալ Սադի» խաղացողներին, քանի որ նրանք հետեւում էին իրադարձությունների զարգացմանը։ Երեք օր ես այնքան էլ տրամադրված չէի աշխատանքի, բայց հիմա ամբողջովին կենտրոնացած եմ «Ալ Սադի» վրա»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Էռնեստո Վալվերդեին փոխարինել է Կիկե Սետիենը։