17.01.2020 12:00

Ռիվալդո. Հարգանք չդրսեւորեցին Վալվերդեի նկատմամբ

Ռիվալդո. Հարգանք չդրսեւորեցին Վալվերդեի նկատմամբ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող, բրազիլացի Ռիվալդոն մեկնաբանել է Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Ակնհայտ է, որ «Բարսելոնան» այնքան էլ լավ չկարողացավ հարթել մարզիչի փոփոխության հետ կապված իրավիճակը։ Նրանք հարգանք չդրսեւորեցին Վալվերդեի նկատմամբ։

Վատ է բանակցել նոր մարզիչի հետ, երբ նախորդը դեռ աշխատում է։ Ֆուտբոլն անողոք բիզնես է»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։