17.01.2020 12:30

Ֆոնսեկա․ «Ռոման» մեծ հավակնություններ ունի Իտալիայի գավաթի խաղարկությունում

Ֆոնսեկա․ «Ռոման» մեծ հավակնություններ ունի Իտալիայի գավաթի խաղարկությունում

«Ռոման» մեծ հավակնություններ ունի Իտալիայի գավաթի խաղարկությունում, ասել է մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ։ «Ռոման» կհյուրընկալվի «Պարմային»։

«Մենք չկարողացան հաջողության հասնել նախորդ երկու հանդիպումներում, թեեւ թիմը ցույց տվեց լավ խաղ։ Դա թույլ է տալիս մեզ լինել լավատես։

Հիմա մեզ սպասվում է շատ կարեւոր խաղ, քանի որ Իտալիայի գավաթի խաղարկությունում ձգտելու ենք առավելագույնի։ Հեշտ մարտահրավեր չէ, քանի որ սպասվում է պայքար շատ ուժեղ մրցակիցների հետ։

«Պարման» ունի ուժեղ կազմ, նրանք գերազանց են օգտագործում հակագրոհները, ունեն գերազանց հարձակվողներ»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից հետո եւ բացակայում է «Ռոմայի» հայտացուցակից։

«Պարմա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 16-ին եւ կմեկնարկի 00։15-ին (հունվարի 17)։