17.01.2020 13:00

Օզիլ․ Շատ գոհ եմ «Արսենալի» հետ իմ պայմանագրից

Օզիլ․ Շատ գոհ եմ «Արսենալի» հետ իմ պայմանագրից

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է իր հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։

«Ես շատ գոհ եմ «Արսենալի» հետ իմ պայմանագրից, որի ավարտին դեռ 1,5 տարի կա։ Ես չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում»,- 31-ամյա Օզիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։