17.01.2020 13:46

Սարի. Ռոնալդուն պետք է ստանա իր 6-րդ «Ոսկե գնդակը»

Սարի. Ռոնալդուն պետք է ստանա իր 6-րդ «Ոսկե գնդակը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել  «Ծեր սինյորայի» հաջողության մասին Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ խաղում «Ուդինեզեի» դեմ խաղում (4: 0):

Մաուրիցիո Սարին խոսել է նաև այն մասին, թե ինչու է այս հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուն կազմից բացակայել.

-Երկու օր շարունակ Կրիշտիանուի մոտ հարբուխի նշաններ էին, իսկ խաղի օրը նրա ջերմությունը կտրուկ բարձրացել էր: Բուժանձնակազմը հանձնարարական է տվել պորտուգալացուն ավելորդ ռիսկի չդիմել, ուստի նա գավաթի խաղարկության մեր հայտացուցակում տեղ չգտավ: Կփորձեմ օգնել Ռոնալդուին նվաճել  իր կարիերայի վեցերորդ «Ոսկե գնդակը»: Ես հավատում եմ, որ ապագայում Պաուլո Դիբալան նույնպես կկարողանա հավակնել այս մրցանակին:

Ինչ վերաբերում է խաղին, գավաթի խաղերը միշտ էլ բարդ են իրենց տեսակով: Իգուաինը կարողացավ իր արագության հաշվին առաջ մղել թիմին: Երկրպագուները հաստատ մարզադաշտ այցելելու համար ապարդյուն չեն ծախսել  իրենց գումարը, – ասել է Մաուրիցիո Սարին: