17.01.2020 13:23

Հոնկոնգ. «Մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքը կարող է պահպանվել 2047 թ. հետո էլ

Հոնկոնգ. «Մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքը կարող է պահպանվել 2047 թ. հետո էլ

Հոնկոնգի վարչակարգի ղեկավար Քերի Լեմը ենթադրում է, որ «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքական հայեցակարգն այդ վարչական շրջանում ուժի մեջ կմնա նաև 2047 թ. հետո, երբ լրանա 50-ամյա անցումնային ժամանակաշրջանը, որի ընթացքում  երաշխավորված էր Հոնկոնգի ինքնավարությունը Չինաստանից:

Դա հնարավոր կլինի, հավելել է Լեմը, եթե քաղաքի երիտասարդությունը չխոչընդոտի դրան ներկայիս «ժամանակավոր տարաձայնությունների» ընթացքում:

Լեմի խոսքերը «մեկ երկիր՝ երկու համակարգի» մասին արտահայտում են Չինաստանի Կոմկուսի առաջնորդների դիրքորոշումը, որոնք հայտարարում են, թե Հոնկոնգի յուրահատուկ համակարգը հիմնված է Չինաստանի ինքնիշխանությամբ այդ տարածքի նկատմամբ: Պեկինը պարբերաբար քննադատում է Հոնկոնգի ընդդիմադիր ուժերին՝ այլ պետությունների աջակցությամբ այդ ինքնավար մարզը Չինաստանից անջատելու ցանկության համար:

Փոխանցում է BBC-ն: