17.01.2020 14:06

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը ուրբաթ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել ՝ կառավարության ղեկավարի մասնակցությամբ սկանդալային «գաղտնալսումների» ֆոնին, որոնք հրապարակվել են ԶԼՄ-ներում:

«Մեր կողմից նախագահի հանդեպ հարգանքի և վստահության վերաբերյալ ցանկացած կասկած փարատելու նպատակով ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել և այն հանձնել եմ նախագահին՝ այն խորհրդարան ներկայացնելու համար»,- իր facebook-յան էջում գրել է Գոնչարուկը:

Վարչապետը նշել է, որ վերջին ժամանակները հանրությունն ականատես է լինում «ցանցեր լցված այնպիսի ֆայլերի շուրջ ծավալվող իրադարձությունների, որոնցում մոնտաժված են կառավարության խորհրդակցությունների ձայնագրությունների առանձին դրվագներ», և դրանց բովանդակությունը արհեստական տպավորություն է ստեղծում, թե կառավարության ղեկավարը և նրա թիմը չեն հարգում պետության ղեկավարին: «Ազդեցության խմբերից շատերի համար, որոնք ձգտում են մոտենալ ֆինանսական հոսքերին, ձեռնտու է, որ այդպես թվա: Բայց դա ճիշտ չէ»,- ընդգծել է Գոնչարուկը: Վարչապետը նաև Զելենսկուն անվանել է «թափանցիկության և պարկեշտության նմուշ»:

Ավելի վաղ YouTube-ալիքում «Ինչպես խաբել նախագահին» վերնագրի ներքո երկու աուդիոհոլովակ է հայտնվել, որոնցում, իբր, վարչապետն ու իր թիմակիցները խորհրդակցության ընթացքում քննարկում են, թե ինչպես խաբեն «բթամիտ նախագահ Զելենսկուն», որը «չափազանց պարզունակ պատկերացումներ ունի տնտեսական գորընթացների վերաբերյալ»:

Փոխանցում է tass.ru-ն: