17.01.2020 14:49

Մարին Լը Պենը կրկին կպայքարի նախագահական աթոռի համար

Մարին Լը Պենը կրկին կպայքարի նախագահական աթոռի համար

Մարին Լը Պենը նախապատրաստվում է ընտրությունների:

2020 թ., իսկ անհաջողության դեպքում՝ 2027-ին նախագահական աթոռի համար պայքարելու իր մտադրության մասին ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» շարժման առաջնորդն անձամբ է հայտարարել: Նրա խոսքով՝ պետության գործող ղեկավար Էմանյուել Մակրոնն արդեն իսկ սկսել է քարոզարշավը:

«Ես երկար եմ մտածել և որոշում եմ կայացրել: Իմ նպատակն է՝ նախապատրաստել ազգային միասնության նախագիծ, որի կենտրոնում մեծն Ֆրանսիան է, նախագիծ, որը կմիավորի քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք ծագումով, նախագիծ՝ լրիվ նոր, որն ունակ կլինի ոտքի կանգնեցնել Ֆրանսիան»«- հայտարարել է Լը Պենը:

Նա հույս է հայտնել, որ կկրկնի Եվրախորհրդարանում մայիսին կայացած ընտրությունների հաջողությունը, որոնց ընթացքում «Ազգային միավորումն» առաջ անցավ Մակրոնի կուսակցությունից:

Փոխանցում է euronews-ը: