Խոցված ինքնաթիռ. «Իրանը պետք է փոխհատուցում վճարի»

«Իրանը պետք է լիակատար պատասխանատվություն ստանձնի կործանված ինքնաթիռի համար և փոխհատուցումներ վճարի զոհերի ընտանիքներին»,- Լոնդոնում այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի՝ այն հինգ երկրների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվել են իրանական հրթիռակոծության արդյունքում խոցված ինքնաթիռում:
Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած հանդիպման արդյունքներով նրանք հատուկ խումբ են ստեղծել, որը զոհերի ընտանիքներին կտրամադրի հետաքննության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և անհրաժեշտ օգնություն կցուցաբերի նրանց:
Հանդիպման մասնակցիները դրական են գնահատել Իրանի համագործակցելու պատրաստակամությունը և պատասխանատվության ճանաչումը: Նրանք նաև հույս են հայտնել, որ փոխհատուցումները կտրամադրվեն ժամանակին, միջազգային օրենսդրության համաձայն, և որ ողբերգության բոլոր հանգամանքները կպարզվեն, իսկ մեղավորները կպատժվեն:
Փոխանցում է euronews-ը: