17.01.2020 15:58

Լավրով. Ընդդիմությունը գրոհայիններին ճամբարներից բաց է թողնում վճարի դիմաց

Լավրով. Ընդդիմությունը գրոհայիններին ճամբարներից բաց է թողնում վճարի դիմաց

Մոսկվայում մտահոգված են այն տեղեկությունների առիթով, որ Սիրիական դեմոկրատական ուժերը (ՍԴՈՒ) Սիրիայի հյուսիս-արևելքում ճամբարներից բաց են թողնում գրոհայիններին որոշակի վճարի դիմաց:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Տագնապալի լուրեր են ստացվում, մենք այժմ ստուգում ենք դրանք, թե որոշակի վճարի դիմաց այդ նույն դեմոկրատական ուժերը բաց են թողնում բանդիտներին, որոնք սկսում են ցրվել Սիրիայի այլ տարածքներում»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:

Լավրովը նշել է, որ ՌԴ-ն «վաղուց է զգուշացրել ամերիկյան գործընկերներին, որոնք ազդեցություն ունեն ՍԴՈՒ-ի վրա, որ ճամբարներում կալանքի տակ գտնվող գրոհայինները չցրվեն այնտեղից: Ցավոք՝ դրա ռիսկն առկա է»,- հայտարարել է Լավրովը:

ՍԴՈՒ-ն ռազմական դաշինք է, որ ձևավորվել է 2015 թ. Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Նրա միջուկը Քրդական ինքնապաշտպանության ջոկատներն են:

Փոխանցում է Interfax-ը: