17.01.2020 16:39

Ձերբակալվածների ընդհանուր թիվը Հոնկոնգում անցնում է 7 հազարից

Ձերբակալվածների ընդհանուր թիվը Հոնկոնգում անցնում է 7 հազարից

Վերջին ութ ամիսներին բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը Հոնկոնգում անցնում է 7 հազարից: Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է South China Morning Post-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության կոմիսար Քրիս Տանի ներկայացրած տվյալներին:

Թերթի հաղորդման համաձայն՝ անցյալ տարվա ամառվանից ձերբակալվել է արմատական ցուցարարներից 7019 օրինախախտ, որոնց 40 %-ը՝ ուսանողներ: Արդեն 1,1 հազար մարդ պատասխանատվության են ենթարկվել դատարանների որոշմամբ, ընդ որում՝ 547-ը՝  զանգվածային անկարգությունների վերաբերյալ հոդվածով:

2019 թ. հունիսին Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ տեղական իշխանությունների մտադրության՝ ընդունելու օրինագիծ արտահանձնման վերաբերյալ, որը թույլ կտար օրինախախտներին արտահանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրինագիծը ետ կանչվեց, սակայն ընդդիմության կողմնակիցները չդադարեցրին հակակառավարական ցույցերը:

Փոխանցում է tass.ru-ն: