17.01.2020 16:59

Հաֆթարը գաղտնի ժամանել է Հունաստան

Հաֆթարը գաղտնի ժամանել է Հունաստան

Լիբիական ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հույժ գաղտնիության պայմաններում ժամանել է Աթենք, որտեղ հանդիպելու է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և երկրի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ:

Հաֆթարի այցը Աթենք տեղի է ունենում Բեռլինում Լիբիայի վերաբերյալ միջազգային համաժողովից երկու օր առաջ, որին Հունաստանին թույլ չեն տվել մասնակցել:

Ավելի վաղ Միցոտակիսը սպառնացել էր, որ Հունաստանը վետո կդնի Բեռլինում Լիբիայի վերաբերյալ ընդունված քաղաքական որոշման վրա, եթե չչեղարկվի Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիները սահմանազատելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Այս ընթացքում, ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հաֆթարը պատրաստ է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը Լիբիայում:

Փոխանցում է euronews-ը: