18.01.2020 09:00

Մաքգրեգորը միայն 1 դեպքում Խաբիբի հետ ռևանշի հնարավորություն կստանա

 Մաքգրեգորը միայն 1 դեպքում Խաբիբի հետ ռևանշի հնարավորություն կստանա

UFC-ի նախագահ Դան Ուայթը խոսել է խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հնարավոր ռևանշի մասին:

«Գաղտնիք չէ, որ Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Նուրմագոմեդովի հետ: Նա կստանա այդ հնարավորությունը, եթե հաղթի Սերոնեին»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Fighting-ը:

Քոնոր Մաքգրեգորի և «կովբոյ» մականվամբ Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 07:00-ին: