18.01.2020 10:24

Իբրահիմովիչի արձանից միայն ոտնաթաթերն են մնացել

Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղադրված «Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանից միայն ոտնաթաթերն են մնացել:

Օրեր առաջ «Մալմյոյի» ֆանատները սղոցել էին Իբրահիմովիչի արձանը և տապալել այն:

«Մալմյոյի» սան Իբրահիմովիչը նոյեմբերին դարձել էր շվեդական «Համարբյու» ակումբի համասեփականատեր։ «Մալմյոյի» ֆանատները ֆուտբոլիստի այս քայլը համարում են դավաճանություն։ Դրանից հետո արձանը հայտնվել է բարբարոսների թիրախում։