18.01.2020 11:00

«Չելսին» մտադիր է հունվարին ձեռք բերել Իսկոյին

«Չելսին» մտադիր է հունվարին ձեռք բերել Իսկոյին

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իսկո Ալարկոնի տեղափոխությունը:

Football.London-ը հաղորդում է, որ «Չելսին» պատրաստ է 27-ամյա կիսապաշտպանի դիմաց Արքայական ակումբին վճարել 47 միլիոն ֆունտ:

«Չելսիի» ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում Իսկոյի գործակալի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: