18.01.2020 11:30

«Միլանի» ֆուտբոլիստին բռնաբարության մեջ մեղադրած ռուս մոդելը սուտ մատնության համար ձերբակալվել է

«Միլանի» ֆուտբոլիստին բռնաբարության մեջ մեղադրած ռուս մոդելը սուտ մատնության համար ձերբակալվել է

Իտալական «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսին բռնաբարության մեջ մեղադրած ռուս մոդել Լուիզա Կրեմլյովան սուտ մատնության համար ձերբակալվել է Իսպանիայում, հաղորդում է Diario Sur-ը։

2017թ․ հունիսին Թեո Էրնանդեսը մեկ գիշեր է անցկացրել Կրեմլյովայի հետ։ Հետագայում կինը այն ժամանակ Մադրիդի «Աթելտիկոյի» ֆուտբոլիստ Էրնանդեսին մեղադրել էր բռնաբարության մեջ։ Սակայն դատարանը հանցագործության մասին մեղադրանքը չի համարել ապացուցված եւ որոշում է ընդունել ձերբակալել Կրեմլյովային սուտ մեղադրանքի համար։

22-ամյա Թեո Էրնանդեսն (ունի Ֆրանսիայի եւ Իսպանիայի քաղաքացիություն) «Աթլետիկոյի» սան է։ «Միլան» է տեղափոխվել 2019թ․ ամռանը՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։